ԿարևորՀասարակություն

Ռուսաստանը սահմազատման և սահմանագծման վերաբերյալ նոր առաջարկ է արել. Փաշինյան

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը սահմազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել նոր առաջարկություններով, կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում են վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,- ասել է նա: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին վարչապետը հանձնարարել է ՌԴ գործընկերոջ հետ ճշգրտել մանրամասները: «Փորձենք իրագործել, Ռուսաստանի Դաշնության առաջարկների շրջանակներում և հիման վրա»,- նշել է վարչապետը:

Երեկ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից, և երեքն էլ, ըստ էության, հայկական կողմի համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ:

Ցուցադրել ավելի
Back to top button