ԿարևորՔաղաքական

ՌԴ ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովն ու ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն վաղը՝ նոյեմբերի 19-ին, ի թիվս այլ հարցերի կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

Ինչպես ասված է ՌԴ ԱԳ նախարարության կայքէջում, նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի կոնֆլիկտների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունը Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերով Ժնևյան քննարկումներում։   

Ցուցադրել ավելի
Back to top button