ԿարևորՀասարակություն

Նպաստենք մաքուր քաղաք ունենալու մշակույթի ձևավորմանը

Նոր Նորք վարչական շրջանում կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ, կողքին, կամ չնախատեսված այլ վայրերում կուտակված շինարարական և կենցաղային կոշտ աղբը, էտված ճյուղերը հեռացնելու նպատակով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանի հանձնարարությամբ գործի են դրվել համապատասխան մեքենա-մեխանիզմներ, հայտնում են վարչական շրջանի համայնքապետարանից:

«Կրկին հորդորում ենք մեր համաքաղաքացիներին՝ լինել օրինապահ, պահպանել աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները, այլապես վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1 հոդվածով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

Միասին նպաստենք մաքուր քաղաք ունենալու մշակույթի ձևավորմանը»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղ գտած գրառման մեջ, որին կից ներկայացված են նաև լուսանկարներ:

Ցուցադրել ավելի
Back to top button