15 րոպեն քիչ է

Յուրի Հարությունյան. հայտնի ֆիլմերի հիշվող երաժշտությունների հեղինակը․ «15 րոպեն քիչ է»

— Ռուբի՛կ ջան, մի հարց տամ,- ասում է Մարտին Վարդազարյանը։
— Հա՜, ասա,- Ռուբեն Մաթևոսյանն է պատասխանում։
— Արի քեզ հետ, սենց հանելուկների պես բան ասեմ։
— Օրինակ դու տեսե՞լ ես «Մարդն Օլիմպոսից» ֆիլմը։
— Հա՜, իհարկե։
— Իսկ «Զինվորն ու փի՞ղը»։
— Այո’։
— «Կյանքի լավագույն կե՞սը»։
— Այո’։
— «Խոշոր շահո՞ւմ»։
— Այո’։
— «Մեր պապերի քայլե՞րգը»։
— Իհարկե’։
— «Սիրամարգի ճի՞չը»։
— Չէ՜։
— Վայ, շատ լավ ֆիլմ է, Բաբայանի ֆիլմն է։
— Շատ հետաքրքիր էր, բայց արի հիշենք այն մարդուն, ով Ռումինիայից, որ ծնվել էր 1944 թվականին, հայրենադարձվեց Հայաստան։ Այդ ո՞վ էր, որ էդքան լավ-լավ գրում էր մեզ համար։
— Հանելուկը հետևյալն էր։ Խոսքն այն նույն մարդու մասին էր, ով գրել է այս բոլոր ֆիլմերի երաժշտությունը։
-Այո՜, և նա Յուրի Հարությունյանն է։

Զարմանալի մարդ էր, պատմում են մաեստորները, ցանկացած մեկի ու ցանկացած բանի մեջ մի հետաքրքիր բան էր գտնում ու ծիծաղեցնում. «Ա՜յ հիմա, որ մեզ էլ լսեր մի բան կասեր»։

«15 րոպեն քիչ է», բայց մաեստորներն այս ընթացքում հասցնում են խոսել հայ տաղանդավոր կոմպոզիտորներից մեկի՝ Յուրի Հարությունյանի մասին։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button