ԿարևորՀասարակություն

Կկառուցվի Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որն ավելի հեշտ ու մատչելի կլինի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրել է Սյունիքում այլընտրանքյային ճանապարհների կառուցման ընթացքը։

Նախարար Սանոսյանի խոսքով՝ կա 7 ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսվում է․ մեկը Տաթև-Աղվանին է, որն ավարտված է ու արդեն երթևեկելի է:

Մյուս 6 հատվածում հիմա աշխատանքներ ընթացքի մեջ են։

«Մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կիլոմետր է: Մյուսը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, մի մասն ամբողջովին նոր է կառուցվում: Որոտան-Խոտք ճանապարհի 10 կմ-ից 5 կմ-ն պատրաստ է, երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան-Ճակատեն ու Կապան- Գեղանուշ-Ճակատեն, որոշակի թեքություններ կան, ճանապարհն անցանելի կլինի»,- նշել է նախարարը և հավաստիացրել, որ կկառուցեն Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որն ավելի հեշտ ու մատչելի կլինի:

Նախարարը վստահեցրել է՝ չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ, ընդհանրապես, կտրված է, շրջափակման մեջ է։

Մանրամասները՝ տեսանյութում՝

Ցուցադրել ավելի
Back to top button