Հայագիտակ

Ժողովրդական կոմպոզիտորի զարմանալի գործիքները՝ Տաջիկիստանում․ «Հայագիտակ»

Վարդան Բունի Բունիաթյանի անունն անգամ Հայաստանում լավ չեն հիշում։ Վարպետի՝ ժողովրդական կոմպոզիտորի զարմանալի գործիքները պահվում են Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանում, որտեղից էլ օրերս «մեկնել են» ԱՊՀ երկրների միջազգային գիտաժողով ու ցուցադրվել այնտեղ։

Անցյալ դարի 30-ական թվականներին դրանք հայտնի են եղել անգամ միջինասիական հանրապետություններում։ Վարպետի երազանքն էր ստեղծել արևելյան նվագարանների նվագախումբ, բայց այդ երազանքն այդպես էլ չիրականացավ։

Դրան խանգարում էր դասական երաժշտության տարածումը, ասում է թանգարանի փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը։ «Գիտաժողովի մասնակիցները հետաքրքրությամբ էին լսում թե՛ զեկուցումը, թե՛ գործիքների հնչելիությունը, ասենք մոդիֆիկացված թառը»։

Ցուցադրել ավելի
Back to top button