Հասարակություն

Բարեկարգման աշխատանքներ` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բարեկարգման աշխատանքներ են կատարվում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայությունից, դեպի Գառնու տաճար տանող ճեմուղու երկու կողմերում տեղադրվելու է բազալտապատ 24 պատվանդան, որոնց վրա կդրվեն հնագիտական նշանակություն ունեցող քարեր և բեկորներ։ 

Բեկորները բերված են արգելոց-թանգարանի տարածքից։ Նրանց պատվանդանների վրա տեղադրելու նպատակը նախ այցելուների համար ցուցադրությունն է, երկրորդ՝ քարերը քայքայվելուց պահպանելը։ Նման պատվանդաններ արգելոց-թանգարանի տարածքում տեղադրվել են 2018-ից, սակայն այժմ նրանց քանակն ավելացնելու կարիք է ստեղծվել։

Ցուցադրել ավելի
Back to top button