ԿարևորՀասարակություն

Տաքացման կետ՝ Կապան-Տաթև ճանապարհի 39 կմ-ին

ԱԻ նախարարությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով եղանակային պայմանները, դրանց հետևանքով հնարավոր պատահարներն ու արտակարգ դեպքերը՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը Կապան-Տաթև ճանապարհի 39 կմ-ին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրել է տաքացման կետ: Ճանապարհին մնացած, տուժած քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերվի կահավորված և հարմարեցված այս կետում:

Շարունակում է գործել Շուռնուխում բացազատված կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան-Գորիս ճանապարհի՝ Տաթև տանող խաչմերուկում:

Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ տաքացման նոր կետերի տեղորոշմանը և կահավորմանն առնչվող խնդիրների լուծման նպատակով տեղում աշխատել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը:

Անբարենպաստ եղանակի հետևանքով դժվարանցանելի ճանապարհներին հայտնված կամ այլ պատճառներով օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են զանգել 911 հեռախոսահամարին:

Ցուցադրել ավելի
Back to top button