ԿարևորՀասարակություն

Ռուդենկոն և Տոյվո Կլաարը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

«Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրացումը։ Զրուցակիցները մտահոգություն են հայտնել տեղի ունեցած զինված ընդհարումների կապակցությամբ։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի կողմից զսպվածության դրսևորման, բոլոր խնդիրների լուծման հրամայականը բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», — ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button