ԿարևորՔաղաքական

Բլինքենի կոչը՝ Հայաստանին ու Ադրբեջանին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին` սահմանային վերջին լարվածության հետ կապված:

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր ինտենսիվ մարտերի մասին լուրերի կապակց ությամբ։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։ Մենք նաև կոչ ենք անում կողմերին ուղիղ և կառուցողական ներգրավվածություն ցուցաբերել՝ բոլոր չկարգաորած խնդիրները լուծելու համար, ներառյալ սահմանների դեմարկացիան։

Ինչպես նշվում է նոյեմբերի 15-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կամ դրանից բխող մնացած հարցերին բանակցային, համապարփակ և կայուն կարգավորում տալու անհրաժեշտություն»,- ասված է հայտարարությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button