ԿարևորՀասարակություն

ՀՀ ՄԻՊ-ը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է գերիների հարցը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ:

Քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր:

Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻ պաշտպանի աշխատակազմից, հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել չեն կարող։

Ցուցադրել ավելի
Back to top button