ԿարևորՀասարակություն

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցում են ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը

Մոսկվայում տեղի է ունեում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպումը, հայտնել են ՌԴ ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Հայաստանի և Ադրբեջանի ԱԽ ներկայացուցիչներ Արմեն Գրիգորյանն ու Ռամիլ Ուսուբովը մասնակցում են Մոսկվայում անցկացվող ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա հանդիպմանը։

«Նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում են ԱՊՀ երկրների անվտանգությանն Աֆղանստանի տարածքից սպառնացող վտանգները, միգրացիայի ոլորտում համագործակցության հարցերը, կենսատեխնոլոգիաների զարգացման հետ կապված խնդիրները», – ասվում է հաղորդագրությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button