ԿարևորՔաղաքական

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

ԵՄ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերջին բռնությունների կապակցությամբ, որոնք, ցավոք, հանգեցրել են մարդկային զոհերի, ասվում է արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոյի հայտարարության մեջ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսով քննարկել է զարգացող իրավիճակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել անհապաղ դեէսկալացիայի և հրադադարի լիարժեք հարգման։

«ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսևորել, հետ քաշել ռազմական ուժերը և հարգել եռակողմ համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները։ Կոչ ենք անում երկու կողմերին վերսկսել բանակցությունները՝ աշխատելու չլուծված խնդիրների համապարփակ կարգավորման ուղղությամբ, ներառյալ սահմանագծումը»,-ասել է խոսնակը։

«ԵՄ-ն պաշտպանում է Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարությունը։ ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և նպաստել Հարավային Կովկասի կառուցմանը, որն ապահով, կայուն, բարգավաճ և խաղաղ կլինի՝ ի շահ այս տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»,-հավելել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button