Մասնագիտություն

Տնտեսական ամենահին մասնագիտություններից մեկը․ «Մասնագիտություն»

Թեև բուսակերների թիվն աշխարհում գնալով աճում է, փաստ է, որ մարդկանց մեծ մասն օգտագործում է միս՝ որպես կենդանական ծագման լիարժեք սպիտակուցների աղբյուր: Եվ մարդկանց մոտ մսի նկատմամբ պահանջներից է ծագել տնտեսական գործունեության ամենահին ոլորտներից մեկը` անասնաբուծությունը։

Դեռևս հնագույն ժամանակներում մարդիկ սկսել են ընտելացնել վայրի կենդանիներին՝ օգտագործելով իրենց տնտեսական կարիքների համար։ Այսօր արդեն խանութից միս, կաթ, պանիր կամ ձու գնելիս շատերը իրականում չեն էլ պատկերացնում, թե ինչպես են ստեղծվում այդ մթերքները:

Բանիմաց մասնագետ, ճիշտ խնամք և որակյալ անասնակեր. ահա լավ արտադրանք ստանալու հաջողության բանաձևը: Եթե հետաքրքրեց անասնաբույծի մասնագիտությունը, չպետք է մոռանալ նաև, որ այս ասպարեզում Ձեզ անհրաժեշտ են լայն մասնագիտական գիտելիքներ, ֆիզիկական և հուզական կայունություն, պատասխանատու մոտեցում, համբերատարություն, հոգատարություն և, որն ամենակարևորն է, առավելապես սեր կենդանիների և առհասարակ գյուղատնտեսության հանդեպ:

Զրույց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուծության ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանի հետ:

Back to top button