ԿարևորՀասարակություն

Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են

Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են, հանքավայրի աշխատանքները դադարեցվել են, «Ռադիոլուրին» ասել է «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Ես այս պահին կապ չունեմ հենց Սոթքի հետ, որ հասկանամ, թե այս պահին ինչ է կատարվում, բայց սահմանային գոտին անցնում է հանքավայրի տարածքով, դրա համար անվտանգության հարցն ապահովելու համար աշխատակիցները տարհանվել են և աշխատանքները դադարեցվել են»։

Ռուզաննա Գրիգորյանը տեղեկացրեց, որ հանքավայրում աշխատում է 700 մարդ։ Հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան ուղղությամբ վիճակը լարված է։ Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման հետևանքով իրավիճակի սրման արդյունքում հայկական կողմն ունի կորուստներ, հայտնի է երկու մարտական դիրքի կորստի մասին։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները, համարժեք գործողություններով, հակառակորդին զինտեխնիկայի և մարդուժի մեծ կորուստներ են պատճառել։

Ցուցադրել ավելի
Back to top button