ԿարևորՔաղաքական

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button