

Պորտուգալիան գործատուներին արգելեց հեռավար աշխատանքի դեպքում հետևել աշխատակիցներին: Ընկերությունները պարտավոր են նաև տնից աշխատողներին փոխհատուցել ինտերնետի և էլեկտրաէներգիայի ծախսը:
Հարավային Կորեայում գործարկվել է ջրածնային վառելիքով գործող աշխարհի ամենամեծ էլեկտրակայանը: Օտար երկրներում պահվող իրանական արգելափակված ակտիվներից ապասառեցվել է 3.5 միլիարդ դոլար:
Եվրամիությունը պատրաստվում է Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրին դեմ 40 միլիարդ եվրոյի հակաքայլ կատարել:
Mercedes մակնիշի մեքենա վարող Visa-ի քարտապանները կկարողանան վճարումներ կատարել մեքենայի կառավարման վահանակի միջոցով: