Հայագիտակ

Ոսկին՝ արքային, արծաթը՝ թագուհուն. ի՞նչ զարդեր են կրել մեր նախնիները․ «Հայագիտակ»

Դա անում էին նաև բաղնիք գնալիս։ Բայց հայուհիները զարդեր կրում էին ոչ միայն պճնվելու համար։ Ամեն զարդ ժողովրդական հավատալիքներում ուներ իր իմաստը։ Եթե զարդերը չարխափան էին, ապա դրանք կրում էին կրծքին, մեջքին կամ պարանոցին։

Ոսկուց իրերը հնում կրում էին արքաները, իսկ արծաթից զարդերը` թագուհիները։ Երկրի ոսկու հանքերն արքայինն էին, իսկ արծաթինը` թագուհունը։

Կարևոր էր նաև, թե թանկարժեք կամ կիսաթանկարժեք ի՞նչ քարեր կային զարդերի վրա, չէ՞ որ դրանց վերագրվում էին ամենատարբեր բուժիչ հատկություններ։

«Դեռ շատ վաղ ժամանակներից աշխարհում հայտնի էին հայ վարպետների պատրաստած գեղեցիկ զարդերը»,- ասում է ազգագրագետ Աստղիկ Իսրայելյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button