ԿարևորՀասարակություն

Յուրի Օգանեսյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մենդելեևի մրցանակակիր

ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսյանին ՅՈՒՆԵՍԿՕ-Ռուսաստան Մենդելեևի առաջին միջազգային մրցանակ է շնորհվել՝ հիմնարար գիտությունների ոլորտում ձեռքբերումների համար։

Արարողությունը տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանում։

Օգանեսյանի հայտնագործությունները հնարավորություն են տվել լրացնել Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակը։ 2016 թվականին 118-րդ տարրը պաշտոնապես անվանվել է «Օգանեսոն»՝ ի պատիվ անվանի գիտնականի։

Մրցանակ է շնորհվել նաև Բոլոնիայի համալսարանի քիմիայի պատվավոր պրոֆեսոր Վինչենցո Բալզանին՝ քիմիական հիմնական առարկաների ակնառու հայտնագործությունների համար:

Մրցանակը սահմանվել է ՌԴ կառավարության առաջարկով 2019թ-ին։

Բացի ոսկե մեդալից և դիպլոմից, մրցանակակիրները 250, 000 ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում են ստացել։

Ցուցադրել ավելի
Back to top button