ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է «Տեխնոպարկ Արցախում» դրամահավաքային արշավը

Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեկնարկել է «Տեխնոպարկ Արցախում» դրամահավաքային արշավը։ Այն իրականացնում է Արցախում գործող «Ես» կրթական հիմնադրամը reArmenia հարթակում։ Արցախում մինիտեխնոպարկ  հիմնելու նպատակն է տեղի երիտասարդներին  հնարավորություն տալ` ստանալու համապարփակ ՏՏ կրթություն և հմտանալ ոլորտում՝ աշխատելով հենց իրենց գյուղերից:

 «Ես» կրթական ծրագրի գործունեության 1,5 տարվա ընթացքում ծրագրին արդեն մասնակցել է 100-ից ավելի երիտասարդ Մարտունու շրջանի Հաղորտի, Մուշկապատ, Բերդաշեն և Խնուշինակ գյուղերից:

Նախագիծն առայժմ միակն է Արցախում, որն ապահովում է ամբողջ կրթական ցիկլը եւ պատրաստում է սկսնակ մասնագետների:

Տեխնոպարկի հիմնումից հետո առաջիկա 5 տարիներին ծրագրի արդյունքում Արցախը կունենա

✔       280֊350 ուսանող,

✔       ՏՏ ոլորտի մոտ 270 նոր մասնագետ,

✔       10֊ից ավելի փոքր ՏՏ ընկերություն և

✔       1 միլիարդ դրամի մուտք:

Տեխնոպարկի ստեղծման համար, ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է 67,562,000 դրամ, որը ներկայացված է reArmenia հարթակում՝ ֆինանսավորման համար: Մասնակցելու համար հարկավոր է այցելել՝ այստեղ

Ցուցադրել ավելի
Back to top button