ԿարևորՀասարակություն

Մեկնարկել է ՀՀ ԱԺ քառօրյան․ ընդդիմադիր պատգամավորները լքել են դահլիճը

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստերի աշխատանքերը։ Հերթական նիստերի աշխատանքներին չեն մասնակցի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

Որոշման մասին հայտարարեցին «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրանք լքեցին նիստերի դահլիճը սահմանային լարվածությունը քննարկելու համար  արտահերթ նիստ հրավիրելու իրենց պահանջը չկատարելու պատճառով։

Ցուցադրել ավելի
Back to top button