ԿարևորՔաղաքական

ՀՀ-ն դիմում է ՌԴ-ին ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով

Դիմում ենք Ռուսաստանի դաշնությանը ՀՀ և ՌԴ–ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Կարևոր ենք համարում ընդգծել՝  քանի որ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, մենք դիմում ենք Ռուսաստանին Հայաստանի  և Ռուսաստանի  միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- հայտարարել է Գրիգորյանը:

Դիմումը բանավոր է, որը գրավոր ընթացակարգ է ունենալու: «Մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում: Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը:

Ցուցադրել ավելի
Back to top button