Սպորտ

Հայ բռնցքամարտիկները 17 մեդալ են նվաճել «Բարեկամության գավաթ» միջազգային մրցաշարում

Կրտսեր և ավագ տարիքի պատանի հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթ են ունեցել Ռոստովում կայացած «Բարեկամության գավաթ» անվանումը կրող միջազգային մրցաշարում։

Արթուր Մելքումյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր ընտրանին նվաճել է 17 մեդալ, որից 7 ամենաբարձր հարգի։

Հայ մարզիկներից ոսկե մեդալակիր են դարձել Վալտեր Աթաբեկյանը, Վահե Գրիգորյանը, Ալիկ Կճոյանը, Արգիշտ Հակոբյանը, Էրիկ Առստամյանը, Հարություն Խաչատրյանը և Դավիթ Սաֆարյանը։ Մենք նվաճել ենք նաև 5 ական արծաթե ու բրոնզե մեդալ։

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը։ Մրցաշարին մասնակցել են նաև Դոնեցիկի, Լուգանսկի և Մինսկի բռնցքամարտիկները։

Ռոստովում կայացած «Բարեկամության գավաթ» մրցաշարը նաև քաղաքների ու ինչու չէ մարզիկների միջև բարեկամական կապերն ամրապնդելու նպատակ ունի։ Ռոստովն ու Երևանը քույր քաղաքներ են, և պայմանավորվածություն կա նման մրցաշարեր անցկացնել նաև Երևանում։

Ցուցադրել ավելի
Back to top button