ԿարևորՀասարակություն

Հակամարտությունը խաղաղ եղանակով լուծելու հանձնառությունը մնում է անփոփոխ. ԵԽ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես է եկել հայտարարությամբ.

«Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շարունակվող միջադեպերի վերաբերյալ հաղորդագրություններով, որոնք արդեն մարդկային կյանքեր են խլել։ Եվրոպայի Խորհրդի անունից ես կոչ եմ անում երկու կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: 

Մեր կազմակերպության մեջ մտնելով ավելի քան քսան տարի առաջ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հանձնառություն են ստանձնել հակամարտությունները լուծել խաղաղ եղանակով։

Այդ պարտավորությունը մնում է անփոփոխ և պետք է խստորեն պահպանվի։ Եվրոպայի խորհուրդը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝  Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու՝ տարաձայնությունների լուծման շարունակական ջանքերում:

Մենք պատրաստ ենք աջակցել այդ երկու անդամ պետությունների միջեւ երկխոսությանը՝ վստահության ամրապնդման եւ հաշտեցմանը նպաստելու նպատակով»,- ասել է  Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button