ԿարևորՀասարակություն

Բյուրականում զբոսարջային համալիր է բացվել

Բյուրականում տեղի է ունեցել ZipWine զբոսաշրջային համալիրի բացման արարողությունը։

Նորաբաց հանգստավայրը գտնվում է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի վարչական տարածքում: էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար այստեղ կառուցվել է «ԶիփՎայն», որի թռիչքով այցելուները ձորամիջով կանցնեն Օրգով համայնք: Տեղեկացնում է մարզպետարանը։

Գինու տուրիզմի սիրահարների համար գործում է գինու համտեսի սրահ:

Ընտանեկան հանգստի սիրահարները ևս այստեղ իրենց հարմարավետ կզգան. զբոսավայրում կառուցված է լողավազան, թենիսի խաղադաշտ, տաղավարներ: Հետագայում նախատեսվում է այցելուների համար գիշերակացի հնարավորություններ ևս ստեղծել:

Միջոցառմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը, «ԶիփՎայն» ծրագրի ներդրող Արթուր Պետրոսյանը, Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանը, Օրգով համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արայիկ Ավետիսյանը, Արագածոտնի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսածրջության և վերլուծության բաժնի պետ Գագիկ Պողոսյանը, մարզպետի օգնական Մերի Բադալյանը, զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ, գինեգործներ և այլ հյուրեր:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել գործարարին, ապա հավելել, որ նմանօրինակ վայրերը, զբոսաշրջային քարտեզի վրա, էլ ավելի ճանաչելի են դարձնում Արագածոտնի մարզը:

Նա ընդգծել է Բյուրական համայնքի զբոսաշրջային ներուժի և այստեղ առկա ռեսուրսների ճիշտ օգտագործելու կարևորությունը, ապա շնորհավորել է «ԶիփՎայնի» բացման առթիվ, հույս հայտնելով, որ այցելուների պակաս նորաբաց վայրում չի զգացվի:

«ԶիփՎայն» ծրագրի ներդրող Արթուր Պետրոսյանը ներկայացրել է զբոսաշրջային համալիրի կառուցվածքը, ծառայությունները, ապա երախտագիտության խոսք հղել Արագածոտնի մարզպետարանի ղեկավարությանը, զբոսաշրջության և հողաշինության ոլորտի պատասխանատուներին՝ ծրագրի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button