ԿարևորՀասարակություն

Առողջության նոր կենտրոն՝ Դսեղում

Լոռու մարզի Դսեղ գյուղն առողջության նոր կենտրոն կունենա։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը մասնակցել է առողջապահության նախարարության և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) գործակցությամբ Լոռու մարզի Դսեղ գյուղում առողջության նոր կենտրոնի հիմնարկեքի արարողությանը:

Կառուցվելուց հետո առողջության կենտրոնը բարձրորակ բժշկական ծառայություններ կմատուցի մարզի 15 գյուղերի բնակիչներին և ուղիղ ազդեցություն կունենա հազարավոր շահառուների կյանքի որակի վրա։

Առողջապահության նախարարը և «COAF»-ի ներկայացուցիչները նաև աշխատանքային քննարկում են ունեցել, որի արդյունքների հիման վրա ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Ցուցադրել ավելի
Back to top button