Արմատներ

Ազգային զարթոնքի շեփորահարը․ «Արմատներ»

Վերջերս «Լուսակն» հրատարակչությունը Սահակ Սահակյանի երգը սիրողներին մի թանկ նվեր մատուցեց Ազգային զարթոնքի շեփորահարը վերնագրով, որտեղ ամփոփված են ոչ միայն ազատագրական պայքարի երգչի կենսագրության էջերը, արտասահմանյան ուղևորությունների լուսանկարներն ու պատմությունները՝ Սահակին բնորոշ գեղարվեստական լեզվով, այլև նրա մասին ժամանակակիցների գնահատանքի խոսքերը, տարբեր տարիների՝ նրա մասին գրված հոդվածներ, հարցազրույցներ, զուտ ընկերական նամակներ, շնորհավորանքներ:

Գուցե ավելի ճիշտ կլիներ, որ ինքը խոսեր, պատմեր սրա մասին, գուցե ավելի ճիշտ կլիներ որ այն մարդիկ, որոնց խոսքը տեղ է գտել այս յուրատեսակ գիրք-ալբոմում, իրենք ասեին, կրկնեին այն կամ գուցե ավելին, բայց մարդիկ նույն բանը 2-րդ անգամ նույնությամբ լավ չեն ասում, դրա համար որոշեցի ինքս վերարտադրել ու փորձել ներկայացնել այն ինչ տեսա:

Խորհրդային ազատ ու լայնարձակ երկրում երգերը միայն աշխատանքի, խաղաղության ու եղբայրության մասին էին, ու մի պահ երևի թե սկսել էինք հավատալ, որ հարևան թուրքը կարող է մեր բարեկամը լինել, մինչև որ հիշողություններս թարմացավ… ու եկավ ժամանակ, որ հիշեցինք Անդրանիկին էլ, Սերոբին էլ մյուսներին էլ, հետո այս անուններին նորերն ավելացան, բայց մինչ այդ համարձակություն ու ոգի էր պետք այդ անունները հնչեցնելու համար, ու պետք էր հնչեցնել այս ձայնով:

Այդ զորեղ ձայնով երգիչը Սահակ Սահակյանն է: Վերջերս նրա կենսագրությունն ամփոփող գիրք հրատարակվեց, որտեղ նրան անվանել են «Ազգային զարթոնքի շեփորահարը», իսկ լրագրող Վրեժ Սարուխանյանը նրան անվանել է Գալիքի մերօրյա բամբռահարը: Նրա զորեղ ու զորացնող ձայնի մասին ժամանակին աշուղ Շահենն ասել է, որ Սահակի ձայնը կարող է ամբողջ ժողովրդին հետևից տանել:

Ցուցադրել ավելի
Back to top button