ԿարևորՀասարակություն

Քոլատակի միջնակարգ դպրոցը նոր գույք և տեխնիկա է ստացել

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱՀ նախագահի՝ Սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանի միջնորդությամբ Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի միջնակարգ դպրոցին «Գևորգյանց» բարեգործական հիմնադրամի կողմից փոխանցվել է դպրոցին անհրաժեշտ նոր գույքը և տեխնիկան․ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի՝ սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը:

«ԱՄՆ-ում գործող «Գևորգյանց» բարեգործական հիմնադրամը լիովին կահավորել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի և Մաղավուզ համայնքի Մհեր Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցները՝ նվիրաբերելով նոր գույք և տեխնիկա: Ինչպես նաև անցյալ շաբաթ Հաթերք համայնքի պետական մանկապարտեզին ևս հիմնադրամը տվել է գույք և տեխնիկա: Այս ամենը ԱՄՆ կատարած իմ վերջին այցի արդյուքներից կարելի է համարել», -նշել է Ա. Սիմոնյանը:

Քոլատակի միջնակարգ դպրոցի տնօրեն Վահրամ Աղասյանի խոսքով՝ «Գևորգյանց» բարեգործական հիմնադրամի կողմից կրթօջախին նոր գույք և տեխնիկա տրամադրելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախն ու արցախցին մենակ չեն։

«Դպրոցին նվիրաբերվել է աշակերտական 50 սեղան և 100 աթոռ, ուսուցչական 10 սեղան և 7 աթոռ, 12 գրատախտակ, 3 համակարգիչ, 2 տպիչ սարք, 1 պրոյեկտոր, 12 կախիչ: Ուսուցիչների և աշակերտների անունից շնորհակալություն ենք հայտնում դպրոցի ուսումնանյութական բազան հարստացնելու համար», — ասել է մեր զրուցակիցը:

Ցուցադրել ավելի
Back to top button