ԿարևորՀասարակություն

Չարենցավանին, Իջևանին և Սևանին 30,000 եվրո դրամաշնորհ հատկացվեց՝ մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու համար

EU4CULTURE ծրագրի շրջանակներում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Չարենցավան, Իջևան և Սևան քաղաքների ներկայացուցիչներին հանձնեց Մշակութային զարգացման ռազմավարություն մշակելու նպատակով մինչև 30,000 եվրո դրամաշնորհի հատկացման վկայագրերը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում կտրամադրվի մինչև 300,000 եվրո ֆինանսավորում երեք ռազմավարություններից լավագույնի իրականացման համար` հույս հայտնելով, որ մշակված ռազմավարությունները կարող են օրինակ ծառայել այլ քաղաքների կողմից այդպիսի ռազմավարություններ մշակելու համար և վերջիվերջո նպաստել մշակույթի զարգացման ընդհանուր ռազմավարության մշակմանը ողջ երկրում։

«EU4Culture» քառամյա ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ՝ աջակցելու մշակույթի և ստեղծարար ոլորտներին` ուշադրությունը կենտրոնացնելով Արևելյան գործընկերության երկրների մայրաքաղաք չհանդիսացող մեծ և փոքր քաղաքների (ՄՉՔ) ուղղությամբ։

Տես նաև՝ Հայաստանի երեք քաղաք 30,000 եվրո դրամաշնորհ կստանա՝ մշակութային զարգացումը խթանելու համար

Ցուցադրել ավելի
Back to top button