ԿարևորՀասարակություն

Մոլորվածները հայտնաբերվել են

Նոյեմբերի 14-ին, ժամը 19:07-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի Մարգահովիտ գյուղի Բովաքար կոչվող սարից իջնելու ճանապարհին մոլորվել են, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ Մարգահովիտ գյուղի հյուսիսային հատվածում գտնվող սարալանջին՝ «Կարմիր խաչ» կոչվող հատվածում, հայտնաբերել են Մ․ Մ․-ին (ծնված 2007 թ․) և Մ․ Մ․-ին (ծնված 2005 թ․)  և ուղեկցել անվտանգ տարածք։

Ցուցադրել ավելի
Back to top button