Վերնատուն

Մեր երեխաները չպետք է կորցնեն երազելու ունակությունը․ «ՎԵրնատուն»

Մեր օրերում, մանկական գրքեր հրատարակելիս հաշվի են առնվում մի շարք գործոններ՝ սոցիալ-հոգեբանականից մինչև գեղագիտական ու գեղարվեստական, կրթական, ժամանցային և այլն: Իսկ ինչպե՞ս համատեղել այս ամենը, ի՞նչ տեքստ կկարդա այսօրվա երեխան, ինչպե՞ս նրան դարձնել ընթերցող։

«Արևիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանն ասում է, որ իրենք գիրքը տպագրելիս հաշվի են առնում օրեցօր փոփոխվող իրականությունը, երեխայի մտածողությունն ու մշակութային առանձնահատկությունը, ժամանակակից միտումներն ու տեխնոլոգիների ազդեցությունը։

«Այն պատմությունները, որոնք նախկինում մեզ հուզում էին և մեզ համար կարևոր էին և այն արժեքները, որոնք կային անցյալում, այսօր փոխվել են։ Կարևոր է, որ մեր երեխաները չկորցնեն երազելու ունակությունը, սա է երկարացնում իրենց մանկությունը», – ասում է Սաբեթ Հովհաննիսյանը։

«Մանկությունը երկարացնելու» համար «Արևիկ» հրատարակչությունը հրաժարվում է «կոմերցիոն»՝ էժանագին ու եկամտաբեր գրքեր տպագրել: «Շուկան լեցուն է Դիսնեյի հերոսների նկարներով ձևավորված Թումանյանի հեքիաթներով և դրա դեմ ինչ որ կերպ պետք է պայքարել», — ասում է հրատարակչության տնօրենը:

Ցուցադրել ավելի
Back to top button