ԿարևորՀասարակություն

Հաշիվն արդար չէր․ Կապառոս

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ԱԱ-2022-ի ընտրական փուլի 10-րդ տուրում Գերմանիայից կրած պարտությունից հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.

«Բարդ խաղ էր ու հոգեբանորեն մենք այն վիճակում չէինք Մակեդոնիայից կրած պարտությունից հետո: Սակայն թիմը կարողացավ հավաքվել: Կարծում եմ՝ խաղի հաշիվն արդար չէ, քանի որ կարող էինք այդքան գոլ բաց չթողնել:

Խաղում էինք մի թիմի դեմ, որն Աշխարհի չեմպիոն դառնալու գլխավոր հավակնորդներից է:

Ցանկանում եմ շնորհավորել բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր մասնակցեցին ընտրական փուլին: Եվ իսկապես ուզում եմ շատ մեծ խոսքերով շնորհավորել այդ ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր մարզասերներին:  Այս ֆուտբոլիստները երկար ամիսների ընթացքում հույսեր էին ներշնչում ողջ երկրին և մինչև Մակեդոնիայի դեմ վերջին խաղը մենք ԱԱ-ում հայտնվելու տեսական հնարավորություն ունեինք:

Պայքարեցինք շատ զորեղ մրցակիցների դեմ ու գրեթե մինչև վերջ ամբողջ երկրին հույս էինք ներշնչում, որ կարող ենք հայտնվել ԱԱ-ում»,- ասել է Խոակին Կապառոսը:

Աղբյուր՝ armsport.am

Ցուցադրել ավելի
Back to top button