ԿարևորՀասարակություն

Հաղթանակ զբոսայգու սարալանջը կունենա ոռոգման լրացուցիչ աղբյուր

Նորքի ջրանցքից դեպի Բաբայան փողոց եկող ոռոգման ջրագծից նոր թևեր կտրվեն։ Կար և ջրագիծ, և պոմպակայան, որոնց շնորհիվ ոռոգվում է Սարալանջի մոտ 11 հա-ից 6 հա։ Նոր ջրագիծը կոռոգի մնացած 5 հա տարածքը:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնտեսական գծով փոխտնօրեն Արշակ Սեյրանյանը, համապատասխան ստորաբաժանումների պետերի հետ, ստուգայցով եղել են տեղում, հետևել են ընթացիկ աշխատանքներին:

Ջրագծի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը: Գարնանը Սարալանջի վերին հատվածը լիարժեք կոռոգվի:

Ցուցադրել ավելի
Back to top button