Խճանկար

Իտալիայում հայտնաբերված հայկական գորգը՝ Բեռլինի իսլամական թանգարանում․ «Խճանկար»

Միջնադարը համարվում է ոսկեդար արվեստի տարբեր ճյուղերի, ինչպես նաև գորգարվեստի համար, քանի որ հենց այդ ժամանակ են ի հայտ եկել հայկական գորգարվեստի ոճական առանձնահատկությունները։

Հետագայում՝ տարիների ընթացքում, անգամ բազմաթիվ ուսումնասիրություններ են արվել դրանց հայկականության մեջ համոզվելու համար։

Պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանն այս «Խճանկար»-ում հավաքում է հայկական գորգերի մի քանի առանձնահատուկ նմուշ։

Իտալիայից հայտնաբերված մի փոքրիկ գորգ՝ «Փյունիկ-դրակոն» անվամբ, այժմ պահվում է Բեռլինի իսլամական արվեստի թանգարանում։

Տարբեր տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ունի կովկասյան ծագում։ Այս հռչակավոր գորգը խորհրդանշում է չարի և բարու պայքարը։ Գորգի վրա փյունիկն իր մարմնով կրում է Հիսուս Քրիստոսի և Աստծո խորհրդանիշները։

Մի հետաքրքիր պատմություն ևս. 15-րդ դարի գերմանացի գեղանկարիչներ Հանս Մելնինգի և Հանց Հոլվայն կրտսերի կտավներում ներկայացված են հայկական գորգերի պատառիկներ։ Աշխունջ Պողոսյանը կարծում է, որ հայկական գորգարվեստի հետքեր կան Իսպանիայում` մամլուկյան և անդալուզիական։

Ցուցադրել ավելի
Back to top button