ԿարևորՀասարակություն

Զեռնարկվում են բոլոր միջոցները Ն. Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ  Ստեփանյանն առավոտյան այցելել է Նորայր Միրզոյանին։ Ինչպես նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում,  Ն․ Միրզոյանը կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ:

Նոյեմբերի 13–ին՝  վաղ առավոտյան, Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին` Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան՝  Նորայր Միրզոյանը պայթուցիկ սարք էր նետել անցակետի հատվածում:

«Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

Այնուհետև հանդիպել եմ նաև Ն.Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է:

Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին:

Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն» :

Ցուցադրել ավելի
Back to top button