ԿարևորՔաղաքական

ՔՊ-ն Իջևանում հաղթում է

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Իջևանում առաջատար է։

Իջևանում վերջնական արդյունքները ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Քաղաքացիական պայմանագիր-80.78%
Հայ հեղափոխական դաշնակցություն-15.87%

Անվավեր- 3.35%

Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել: Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում ընտրություններն անցկացվել են համամասնական ընտրակարգով:

Ստեփանավանում առաջադրվել էին «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը և «Քաղաքացիական պայմանագիրը», Կապանում՝ «Շանթ» դաշինքն ու ՔՊ-ն:

Իջևանում երկու քաղաքական ուժ էր պայքարում` Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու իշխող կուսակցությունը:

Լոռու մարզի Լերմոնտովո և Կոտայքի Արզնի համայնքներում ընտրություններն անցկացվել են մեծամասնական ընտրակարգով:

Ցուցադրել ավելի
Back to top button