ԿարևորՀասարակություն

Պատվաստումներ իրականացնող արտագնա շարժական կետեր՝ ռիսկի խմբում գտնվող քաղաքացիների համար

ՀՀ առողջապահության նախարարությունը նոր փոփոխություն է կատարել «Քովիդ-19»-ի դեմ պատվաստումների ընթացակարգերում։

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ռիսկի խմբում գտնվող անձանց համար այսուհետ կգործեն պատվաստումներ իրականացնող արտագնա շարժական խմբեր։

Այդպիսով ռիսկի խմբերում գտնվողներին հնարավորություն կտրվի խուսափել պոլիկլինիկա լրացուցիչ այցից։

Նախաձեռնության նպատակն է ապահովել պատվաստումային ծառայությունների հասանելիությունը հասարակության տարբեր խմբերի համար։

Արտագնա պատվաստումները մեկնարկել են նոյեմբերի 13-ից, և կիրականացվեն պարբերաբար։

Բուժաշխատողները նախապես կտեղեկացնեն բնակիչներին արտագնա պատվաստումների ժամանակացույցի մասին։

Կորոնավիրուսային հիվանդության ավելի խոցելի խմբեր են համարվում տարեցները, խրոնիկ հիվանդություն ունեցողներն ու սահմանափակ շարժունակությամբ անձինք։

Ցուցադրել ավելի
Back to top button