ԿարևորՀասարակություն

Ճակատենի ճանապարհը բաց է․ Կապանի համայնքապետ

«Մենք ներկա դրությամբ տեղեկություն չունենք` դա մաքսակետ է, թե` ինչ է, միայն ունենք այն տեղեկությունը, որ տնակ է տեղադրվել հենց ճանապարհի մոտ»,-լրագրողների հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 14-ին, Կապանի համայնքի ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո ասել է «Շանթ դաշինքի» քաղաքապետի թեկնածու, Կապանի ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանը` անդրադառնալով Կապան- Ճակատեն ճանապարհի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Երեկվանից Ճակատենի հատվածում ադրբեջանցիները հողային աշխատանքներ են իրականացնում։ «Ճանապարհը հիմա օգտագործվում է նույն ռեժիմով, բաց է այս պահին, բայց մտավախություն ունեմ, որ դա կարող է վերածվել մաքսակետի»,-ասել է Գևորգ Փարսյանը:

Անդրադառնալով Կապանում առկա խնդիրներին` համայնքապետը նշեց, որ անվտանգության հետ կապված աշխատանքները իրենք վաղուց են անում։ «Համագործակցում ենք բոլոր գերատեսչությունների հետ, համայնքապետարանում ունենք անվտանգության գծով աշխատակիցներ և անում ենք ամեն ինչ Կապանի անվտանգությունը ապահովելու համար»,-ասել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button