ԿարևորՀասարակություն

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 31 010 ընտրող

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները:

Ըստ այդմ, ժամը 17:00-ի դրությամբ ամենից շատ ակտիվություն է գրանցվել Կապանում:

  • Կապանում 31 644 ընտրողից քվեարկել է 17326 ընտրող կամ ընտրողների 54,75 տոկոսը,
  • Ստեփանավանում 13 333 ընտրողից՝ 4092-ը կամ 30,69 տոկոսը,
  • Լերմոնտովոյում 679 ընտրողից մասնակցել է 162 հոգի կամ 23,86 տոկոսը,
  • Արզնիում 2 052 ընտրողից քվեարկել է 394 ընտրող կամ 19,20 տոկոսը,
  • Իջևանում 33 090 ընտրողից մասնակցել է 9036-ը կամ 27,31 տոկոսը:

Ժամը 17:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 38,38 տոկոսը կամ 31010 մարդ:

Ցուցադրել ավելի
Back to top button