ԿարևորՏնտեսական

Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների ծավալը հնարավոր է հասցնել 1 միլիարդ դոլարի․ Իրանի դեսպան

Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների ծավալը հնարավոր է հասցնել 1 միլիարդ դոլարի, ասել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը։

ԻՌՆԱ-ն, հղում անելով Հայաստանում Իրանի դեսպանատանը, հաղորդել է, որ դեսպան Աբբաս Զոհորին հանդիպել է Թեհրանի ֆոնդային բորսայի խորհրդի մի խումբ անդամների հետ, որոնք Երևան են ժամանել Ասիական և եվրոպական ֆոնդային բորսաների դաշնության նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում, դեսպանն անդրադարձել է  Իրանի և Հայաստանի միջև առևտրային հարաբերություններին, հատկապես այն ոլորտներում, որոնք կարող են  հետաքրքրել իրանցի և հայ ներդրողներին։

Դեսպան Զոհուրին ասել է. «Երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը աճում է, և պատշաճ ծրագրերի ու պլանավորման դեպքում, այն կարող է  ներկայիս 400 միլիոն դոլարից մոտ ապագայում հասնել տարեկան 1 միլիարդ դոլարի»։

Զոհուրին նշել է, որ երկու երկրների տնտեսական ոլորտների դերակատարները բավարար չափով տեղեկացված չեն միմյանց հնարավորություններին, անդրադարձել է «Արազ» և «Մեղրի»  ազատ առևտրի  գոտիների կարողությունների օգտագործման, ինչպես նաև Իրանի ֆոնդային բորսայում հայ խոշոր ներդրողների ներկայության հնարավորություններին։

Ցուցադրել ավելի
Back to top button