ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը կկենտրոնանա հումանիտար խնդիրների լուծման վրա․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար  Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Նոյեմբերի 12–ին Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների գործունեության շրջանակում:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում ներկայացված են Ֆրանսիա կատարած այցից հետո Սերգեյ Լավրովի հայտարարությունը  և պատասխանները լրատվամիջոցների հարցերին։

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեմային անդրադարձել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի գործունեության համատեքստում։ Մի քանի օր առաջ երեք համանախագահները Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։

Բոլորն աջակցել են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռք բերված համաձայնությանը։

Արձանագրել ենք առաջընթաց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության, մի շարք հումանիտար խնդիրների լուծման գործում, նախանշել մի շարք ոլորտներ, որտեղ պետք է ավելին անել:

Այս իմաստով, համանախագահների գործունեությունը շուտով կենտրոնանալու է հումանիտար խնդիրների լուծման վրա, պայմաններ ստեղծելու տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների միջև վստահության մթնոլորտ ստեղծելուն, ամենօրյա հարցերը կառուցողական փոխզիջումների ոգով լուծելու համար»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button