ԿարևորՍպորտ

Բյուրականցի փոքրիկ ըմբիշներն ավելի հարմարավետ պայմաններում կմարզվեն

Հ կառավարության ֆինանսավորմամբ Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի մարզադահլիճի համար ըմբշամարտի գորգ է ձեռք բերվել:

Ծրագրի արժեքը 2.8 մլն դրամ է:

Այս պահին մանկապատանեկան հունահռոմական ըմբշամարտի խմբակ շուրջ 30 երեխա է հաճախում: Պատապմունքներն իրականացվում են շաբաթական 3-4 անգամ. ընդունելությունը կատարվում է 9 տարեկանից:

Բյուրականցի փոքրիկ ըմբիշներն իրենց տարիքային խմբերում որոշակի նվաճումներ արդեն ունեն. մարզչի փոխանցմամբ՝ գորգի անհրաժեշտությունը վաղուց կար և այն կնպաստի, որ պարապմունքներն էլ ավելի հարմարավետ պայմաններում կազմակերպվեն, իսկ սաներն էլ ավելի հաճույքով կհաճախեն խմբակ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Արագածոտնի_մարզպետարանի հետ համատեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button