ԿարևորՀասարակություն

Արցախի Հանրապետության քաղաքացին առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին. ԱՀ ՄԻՊ

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել ենք պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմը այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։

Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում», — գրել է նա։

Ավելի վաղ Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին` Շուշիի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում:

Ցուցադրել ավելի
Back to top button