ԿարևորՀասարակություն

ԱՊՀ երկրների միջազգային ֆորումում քննարկել են զբոսաշրջության թվային ապագան

2021թ. նոյեմբերի 10 -11 Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի շտաբ-գրասենյակում՝ Տավրիկյան պալատում, անց է կացվել ԱՊՀ երկրների միջազգային զբոսաշրջային ֆորումը՝ TRAVEL HUB «Содружество», որին մասնակցում էր ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն:

Քննարկման հիմնական թեման՝ զբոսաշրջության ոլորտի թվային վերափոխումները և զբոսաշրջության թվային ապագան: Մասնակցել ենԱՊՀ երկրների պետական մարմինների, բիզնեսի ներկայացուցիչները (ինչպես օր.՝ Amadeus — Russia, CIS, Israel, B2B.Ostrovok, Emerging Travel group, Marketingplace.ru, Trend Buster, Совет по туризму Санкт Петербурга և այլն) գիտնականներ ու հանրային գործիչներ, ձեռնարկատերեր՝ հիբրիդ ձևաչափով:

Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչ՝ Մարքեթինգի վարչության խորհրդական Գայանե Այվազյանը հանդես եկավ առանձին ելույթով՝ներկայացնելով Հայաստանի ՏՏ կրթական ներուժը, երկրում ստեղծվող և արդեն գործող նորարական լուծումները զբոսաշրջության ոլորտում, ինչպես օրինակ՝ լրացված իրականությամբ հագեցած քայլարշավային արահետները AR Trails, HIKEArmenia անվճար հավելվածը անհատական քայլարշավների սիրահարների համար, վիրտուալ տուրերը 360 ֆորմատով և անմիջապես գիդ-ուղեկցորդի մասնակցությամբ կենդանի ժամանակում 360Stories. Համավարակով պայմանավորված՝ ֆորումը ավելի փոքր ձևաչափով էր, քան ի սկզբանե նախատեսված էր:

2022թ. մարտ ամսին տեղի կունենա առավել ընդլայնված և առկա ձևաչափով TRAVEL HUB ֆորում-ցուցահանդեսը, որին յուրաքանչյուր երկիր, մասնավոր ոլորտի ակտիվ ներգրավմամբ, կներկայացնի նորարական թվային լուծումներն ու հաջողությունները այդ այսպարեզում՝ մասնակցելով քննարկումների, B2B և B2C հանդիպումների և ձևավորելով համագործակցության արդյունավետ միջավայր:

Ցուցադրել ավելի
Back to top button