ԿարևորՀասարակություն

«Հայկական երաժտություն և պար» խորագրով համերգ Հաագայում

Նոյեմբերի 11-ին «Աբովյան» հայկական մշակութային միության նախաձեռնությամբ Հաագայի «Դակոտա» թատրոնում տեղի է ունեցել Հայկական երաժշտության և պարերի համերգ: Նիդերլանդների «Ciconia Consort» լարային նվագախմբի կատարմամբ հնչել են ականավոր հայ երաժիշտների ստեղծագործություններ, այդ թվում՝ Խաչատուր Ավետիսյանի «Ծաղկած բալենի»-ն և «Իմ եղեգ»-ը, Կոմիտասի «Վաղարշապատի պար»-ը:

Երաժշտական կատարումներն ուղեկցվել են «Աբովյան» մշակութային միության մանկական պարային խմբի գեղեցիկ կատարումներով: Համերգի ավարտին Աբովյան մշակութային միությունը կազմակերպել է հայկական ուտելիքների և խմիչքների հյուրասիրություն։

Համերգին ներկա են եղել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և դիվանագիտական կորպուսի մի շարք այլ անդամներ, այդ թվում՝ դեսպաններ, Հաագայում հավատարմագրված միջազգային կառույցների, ինչպես նաև Նիդերլանդների պետական կառույցների ներկայացուցիչներ:

Ցուցադրել ավելի
Back to top button