ԿարևորՀասարակություն

Դիտարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ նոյեմբերի 12-ին համատեղ դիտարկել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են վերոնշյալ վարչական շրջաններով ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող  27 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 2 խախտում․կանոնավոր ուղևորափոխադրման ընթացքում 2 ուղևոր դիմակ չի կրել։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում COVID-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրը։

Ցուցադրել ավելի
Back to top button