ԿարևորՀասարակություն

36 տրանսպորտային միջոցում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ է  իրականացրել  Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները մշտադիտարկել են վերոնշյալ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 36 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք։ Հայտնաբերվել է գերբեռնված ուղևորափոխադրում կատարող 1 տրանսպորտային միջոց, 1-ում էլ բացակայել է ախտահանիչ հեղուկը։ Խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

Ցուցադրել ավելի
Back to top button