ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը դեռ տեղեկատվություն չի ներկայացրել սահմանային հսկողության իրականացման ընթացակարգի վերաբերյալ․ ԱԽ քարտուղար

Ընդհանուր առմամաբ կա ողջամտություն, և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակին գոյություն ունեցած սահմաններն են, մենք ելնում ենք այդ տրամաբանությունից, կարավորության նիստից հետո ճեպազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա տեղադրված ադրբեջանական մաքսակետին։

Ըստ պաշտոնյայի՝ սահմանագծման ու սահմանազատման գործընթաց չի անցկացվել, բայց մոտավոր պատկերացում կա այդ սահմանի վերաբերյալ։

«Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց Հայաստանն Ադրբեջանի հետ անցել է 1920-ականներին։ Հիմքը հենց 1920-ական թթ-ի քարտեզն է ու դրա հիման վրա պատկերացնում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը, որի, առավել հստակեցման համար, առաջարկել ենք սահմանագծման ու սահմանազատման գործընթաց»,-նշել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ այս պահին Ադրբեջանը ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին։

«Բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, և քաղաքացիները՝ վճարելով դրանք, կարող են անցնել: Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ՝ Կապան-Տաթև, ապա քաղաքացիների համար ավելի հարմար է դա»,-եզրափակել է ԱԽ քարտուղարը:

Ցուցադրել ավելի
Back to top button