ԿարևորՔաղաքական

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Թվիթերի իր էջում հաղորդել է, որ Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

«Այսօր Փարիզում հանդիպեցի Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերների հետ, որպեսզի օգնեմ թուլացնել լարվածությունը: Ֆրանսիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերին: Մենք չենք մոռանում մեկ տարի առաջ բռնկված պատերազմի զոհերին»,- գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ժամանել են Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին:

Ցուցադրել ավելի
Back to top button