ԿարևորՀասարակություն

Նախատեսվում են Երևան-Կապան-Երևան չվերթեր իրականացնել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում էր այս նախագիծը, որտեղ նշվում է, որ չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

Կառավարության նոյեմբերի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Կապանի «Սյունիք» օդանավակայան 49,508,722 դրամ հատկացնելու հարցը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

Նշվում է, որ «Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն ֆինանսական պարտավորություններ ունի ընթացիկ տարվա համար։ Մասնավորապես, ունի ընդհանուր շահագործման ծախսեր, աշխատավարձ, հարկեր. ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կազմել է 49.5 մլն դրամ։ Այս ծախսերը վճարելու համար էլ կառավարությունը գումար կտրամադի օդանավակայանին։

Խորհրդային տարիներին կառուցված Կապանի օդանավակայանի վերականգնման աշխատանքները մեկնարկել էին 2017-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button